20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավանդական կիրակնօրյա ելույթի ժամանակ հատուկ ողջույնի խոսք է հղել հավատացյալներին: Նա իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում տիրող մարդասիրական ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ:
«Կրկին հայտնում եմ իմ խոր մտահոգությունն ու ցավը՝ կապված այդ անպաշտպան մարդկանց վերաբերող անմարդկային իրավիճակի հետ, որոնց թվում շատ են մահվան վտանգի առաջ կանգնած երեխաները»,- ասել է Հռոմի պապը:
Սրբազան քահանայապետը նաև աջակցություն է հայտնել բոլորին, ովքեր տանջվում են ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով:
«Աղոթքով այն մարդկանց հետ եմ, որոնք տառապում են կորոնավիրուսի ներկայիս համաճարակի պատճառով և որոնք բուժում են անցնում: Կոչ եմ անում հավատացյալներին հաղթահարել այս դժվարին պահը հավատի ուժով, պարզ հույսով և գթասրտությամբ: Թող Մեծ պահքի ժամանակաշրջանն օգնի մեզ բոլորիս ավետարանչական իմաստ հաղորդել ցավի և փորձության այս պահին»: