կարևոր
2074 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-08 17:46

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վարորդն ու 4 ուղևորները անչափահասներ են

Մարտի 5-ի երեկոյան Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը  և վիրավորներն անչափահասներ են եղել. Մասիս քաղաքի բնակիչներ : Ավտոմեքենան վարել է Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Արսեն Մ.-ն՝ ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: Ուղեւորներ 17-ամյա Սամվել Հ.-ն, 17-ամյա Արտյոմ Պ.ն, 16-ամյա Արման Հ.-ն և 16-ամյա Դավիթ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնութունը ստանալուց հետո Արսեն Մ.-ն, Սամվել Հ.-ն, Արտյոմ Պ.ն և Արման Հ.-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

  Մարտի 5-ին Ժամը 21:30-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 ՏQ 355 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Մասիս ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե 2 էլեկտրասյուների, տապալել այն և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի