Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։ Ֆեյսբուքյան իր էջում գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը այս մասին տեղեկացնելով նշել է, որ աղջնակն ու նրա մայրը զոհ են այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես եւ կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որեւէ արդարացում: