Նիկոլ Փաշինյանի կողմից` մարտի 7-ին, Երևանում «Հաղթանակ» կամրջից տղամարդու ինքնասպանության փորձը կանխելուց հետո , քաղաքացին տուն է վերադարձել և ժամը 21:25-ի սահմաններում՝ «ստամոքսում օտար մարմին» ախտորոշմամբ տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով 24-ամյա երիտասարդն ապրում է անօթևանների կացարանում:
Ի դեպ նա՝ մինչ «Հաղթանակ» կամրջի վրա հերթական ինքնասպանության փորձը կատարելը, նույն օրը՝ ժամը 13:10-ի սահմաններում փորձել է նմանատիպ քայլ անել Դավիթաշենի կամրջից: Այս դեպքում նրան փրկել են ոստիկաններն ու հրշեջ–փրկարարները:
Ռ. Պ.-ն իր այդ քայլը պատճառաբանել է, որ ունի անձնական խնդիրներ, ինչի համար էլ ցանկացել է ինքնասպանություն գործել:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հրապարակվել համաձայն որի՝ մարտի 7-ին, մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել էր մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել էր մեքենան, մոտեցել, զրույցել քաղաքացու հետ, որը արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը: