կարևոր
14814 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-08 15:56

Միջադեպի մասնակից աղջիկը երբեւէ ոստիկանության ծառայող չի եղել եւ ներկայում էլ չի աշխատում. ոստիկանություն

Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանի՝ «Այո»-ի քարոզարշավի շրջանակում տեղի ունեցած միջադեպի մասնակից աղջիկը երբեւէ ոստիկանության ծառայող չի եղել եւ ներկայում էլ չի աշխատում: Այս մասին հայտարարությունը տեղադրված է ոստիկանության ֆեյսբուքյան էջում: Կառույցն այդ գրառմամբ հերքել է ԶԼՄ-ից մեկի տարածած տեղեկատվությունը, որի համաձայն  տեսանյութի հերոսուհին ոստիկանության աշխատակից է: 

Հիշեցնենք, որ աղջիկը՝ մետրոպոլիտենում պատռել և Նիկոլ Փաշինյանին էր վերադարձրել, վարչապետի կողմից իրեն մեկնած «Այո»-ի թռուցիկը: Տեսանյութը , որը տարածվեց համացանում բուռն քննարկվեց: Շատ օգտատերեր անգամ կարծում են, որ հերոսուհին «հնարած կերպար է»: