կարևոր
1918 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-08 15:38

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Կանանց միջազգային տոնի առթիվ

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Կանանց միջազգային տոնի առթիվ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առթիվ։

Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գրասենյակից, ուղերձում նշված է.

«Թանկագի՜ն մայրեր, սիրելի՜ քույրեր և դուստրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ: Եթե այսօր աշխարհի տարբեր կետերում մարդիկ ջանում են բացատրել կանանց իրավահավասարությունը, ապա մեզանում այդ ամենը նստած է ի վերուստ՝ մեր դարավոր պայքարի ու դրանում մեր ազգային ինքնությունը պահելու բոլոր հատվածներում հայ կանանց ընդգծված դերակատարության միջոցով:

Ժամանակակից ժողովրդավարական ու զարգացած պետության չափանիշների մեջ անասելի կարևոր տեղ ունի կանանց իրավունքների պաշտպանությունը, և այս ոլորտում մենք թեկուզ նկատելի առաջընթաց ունենք, բայց պակաս չեն նաև անելիքները:
Գարնան մուտքն ազդարարող այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է շնորհավորանքների համար: Մաղթում եմ հարատև երջանկություն, ամուր առողջություն և գարնանային բարձր ու ծաղկուն տրամադրություն»: