կարևոր
1361 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-08 15:30

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը

 Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ Դեռ անգիտակից է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը: Ըստ նրա՝ բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

«Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ»,- գրել է Դերձյանը: