կարևոր
1570 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-08 15:14

Զախարովան մեղադրել է Թուրքիային

Զախարովան մեղադրել է Թուրքիային

Անկարայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության հասցեին հնչած սպառնալիքներն անօրինական են, ռուս դեսպանի դեմ տեղեկատվական արշավի եւ դրա հետեւանքների համար պատասխանատվություն պետք է կրի թուրքական կողմը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն է հրապարակել NEWS.am-ը :

«Ես պարզապես ցանկանում եմ հիշեցնել բոլորին, այդ թվում՝ մեր գործընկերներին, որ ագրեսիայի եւ սպառնալիքի ցանկացած դրսեւորում սոցցանցերում, կամ դիվանագիտական շենքի դիմաց ցույցի ժամանակ օրենքից դուրս է: Այդ պատճառով ուժերը, որոնք գործադրվել էին հասարակական գիտակցությունը լցնելու եւ այդ ագրեսիվ կարգախոսերը տարածելու համար, պետք է հասկանան, որ այդ տեղեկատվական արշավի եւ դրա հետեւանքների պատասխանատվությունը կկրի թուրքական կողմը»,-ասել է նա:

Զախարովան նշել է, որ տվյալ դեպքում կան հիմքեր նախապատրաստված արշավի մասին խոսելու: «Ես չեմ կարող հստակ ասել՝ ով է կանգնած դրա հետեւում, սակայն ինձ մոտ տպավորություն է, որ այդ ազդեցությունն իրականում բեմականացված է: Պետք է հրաշալի հասկանալ, որ տվյալ դեպքում ես հղում եմ անում Անկարային, որ դա շատ վտանգավոր տենդենց է»,-հավելել է նա:

Դիվանագտական կառույցի ներկայացուցիչը հիշեցրել է 2016 թվականին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի ողբերգական սպանության մասին՝ նշելով, որ այդ գործով դատավճիռ դեռեւս չկա: «Այդ ատճառով այդ ֆոնին հատուկ ագրեսիա կոչ անելը եւ այսպիսի հույզեր հրահրելը ես համարում եմ, որ չափազանց վտանգավոր է»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել էր, որ սկսել է սպառնալիքներ ստանալ սիրիական Իդլիբում իրավիճակի սրացման պատճառով, իսկ ՌԴ-ն Թուրքիայից ակնկալում է ռուս դիվանագետների անվտագության ապահովումը: