կարևոր
946 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-08 11:37

Սպանություն Սյունիքի մարզում. կասկածյալը ձերբակալված է

Սպանություն Սյունիքի մարզում. կասկածյալը ձերբակալված է

 Մարտի 8-ին՝ Ժամը 02:00-ի սահմաններում,  հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում:  Սպանվածը՝   Ձորաստան բնակավայր 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 36-ամյա Միհրան Ջավադյանն է:  Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին  բերման է ենթարկվել Կապան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 56-ամյա Կարեն Վարդանյանը:

Պարզվել է, որ նույն օրը՝  ժամը 01:30-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ջավադյանի և  Վարդանյանի միջև, որի ժամանակ վերջինս հրազենով կրակել և սպանել է Միհրան Ջավադյանին: Սպանութունը կատարելուց հետո էլ Կարեն Վարդանյանը հրազենը նետել է Ողջի գետը:
 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Վարդանյանը ձերբակալված է: