կարևոր
1006 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-08 09:56

ՃՏՊ Հրազդան քաղաքում

ՃՏՊ Հրազդան քաղաքում

Մարտի 7-ին, ժամը 23:04-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի թիվ 107 շենքի մոտակայքում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար պատնեշին: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: