կարևոր
2074 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-08 12:06

Վարչապետը կառավարությունում հանդիպել է զոհված զինծառայողների հարազատների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է զոհված զինծառայողների հարազատների հետ: Փաշինյանը, մինչ հանդիպումը, շնորհավորել է մայրերին մարտի 8-ի կապակցությամբ, այնուհետև զրուցել նրանց հետ և փորձել նրանց հուզող հարցի վերաբերյալ ուղիներ գտնել:

Վարչապետն առաջարկել է դադարեցնել բողոքի ակցիաները կառավարության շենքի առաջ և ստեղծել աշխատանքային խումբ, որը մանրամասն կուսումնասիրի զինվորների մահվան բոլոր հանգամանքները: