կարևոր
1192 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-08 20:11

Չինաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 591,9 մլրդ դոլար

Չինաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 591,9 մլրդ դոլար

Ընթացիկ տարվա հունվարին եւ փետրվարին Չինաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 591,9 մլրդ դոլար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի գլխավոր մաքսային վարչության տվյալները:

Գերատեսչության կայքում հրապարակված տվյալներից երևում է, որ երկրի արտահանումը նվազել է տարեկան հաշվարկով 17,2 տոկոսով եւ կազմել 292,4 մլրդ դոլար: Ներմուծումը կրճատվել է 4 տոկոսով՝ հասնելով մինչեւ 299,5 մլրդ դոլար նիշի:

Երկու ամսում բացասական պտույտը կազմել է 7,1 մլրդ դոլար՝ այն դեպքում, որ 2019 թվականի հունվարին եւ փետրվարին այն դրական էր՝ շուրջ 43,7 մլրդ դոլար: