Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկում միլիարդավոր դոլարների վնաս կհասցնի Ճապոնիայի տնտեսությանը: Այս մասին գրում է Kyodo-ը:
Աշխարհով մեկ մեծ տարածում գտնող կորոնավիրուսի պատճառով կարող են չեղարկվել նաև 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Եթե Խաղերը չկայանան, ապա ճապոնական տնտեսության կկրի 74,2 միլիարդ դոլարի կորուստ: Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ճապոնիայում անցնում է 1000-ը, իսկ մահացածներինը` 12-ը:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մրզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին: