կարևոր
2558 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-07 22:52

Չինաստանում փլուզվել է կորոնավիրուսի կարանտինային հյուրանոց

Այսօր առավոտյան Չինաստանի արևելքում Ֆուջյան նահանգի Ցյուանչժոու քաղաքում փլուզվել է վեցհարկանի Սինցիա կոչվող հյուրանոցի շենքը: Այս մասին հայտնում է BBC-ն։

Դեպքից անմիջապես հետո փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 35 հոգու. նրանք բոլորն էլ ողջ են: Սակայն փլատակների տակ դեռ մնում է մոտ 70 մարդ: Չի բացառվում, որ կարող են զոհեր լինել: Հյուրանոցի առաջին հարկում խանութներ և սրճարաններ էին: Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:

Հայտնի չէ, թե ինչն է եղել փլուզման պատճառը, չինական պետական լրատվամիջոցները նշում են, որ հյուրանոցն օգտագործվում էր որպես կարանտինային հաստատություն, որտեղ վերահսկում էին այն մարդկանց, ովքեր կապ էին ունեցել կորոնավիրուսով հիվանդների հետ: 

Ուրբաթ օրվա դրությամբ, Ֆուջյան նահանգում գրանցվել է կորոնավիրուսի 296 դեպք: