կարևոր
891 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-07 21:22

Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման համար կատարվել է 203 հետազոտություն. Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման համար կատարվել է 203 հետազոտություն. Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման համար մինչ այսօր կատարվել է 203 հետազոտություն, որոնցից դրական եղել է միայն մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական ինչպես գիտեք, եղել է միայն մեկը։ Հետազոտություններ իրականացվել են բոլոր անձանց, ովքեր ունեցել են համակցված բժշկական և համաճարակաբանական ցուցումներ։ Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա, Հարավային Կորեա, Ճապոնիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան», - գրել է նախարարը։