24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման համար մինչ այսօր կատարվել է 203 հետազոտություն, որոնցից դրական եղել է միայն մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական ինչպես գիտեք, եղել է միայն մեկը։ Հետազոտություններ իրականացվել են բոլոր անձանց, ովքեր ունեցել են համակցված բժշկական և համաճարակաբանական ցուցումներ։ Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա, Հարավային Կորեա, Ճապոնիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան», - գրել է նախարարը։