Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 31-ամյա Կամո Խ.-ն, իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել է նույն գյուղի բնակիչ, 40-ամյա Արայիկ Պ.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Կապանի բնակիչ, 52-ամյա Բագրատ Ա.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արայիկ Պ.-ն և նրա ուղևոր, համագյուղացի 56-ամյա Արարատ Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: