կարևոր
1520 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-07 21:08

Բեյրութում գործող Հայ ճեմարանը 90 տարեկան է

Արդեն 90 տարի է, ինչ Բեյրութում գործում է Հայ ճեմարանը: 1930 թվականից կրթօջախը կրթել է հայապահպանությամբ ու Հայ դատով մտահոգ երիտասարդների՝ հավատարիմ մնալով հիմնադիրների առաքելությանը: Ճեմարանի հոբելյանի առիթով տեղի կունենան մի շարք տոնակատարություններ: Մեկնարկը կտրվի դպրոցական միջոցառումներով, առաջիկա ամիսներին էլ տարբեր նախաձեռնություններ կլինեն՝ հաջակցություն Ճեմարանի: Կսկսվի նաեւ առցանց դրամահավաք, որը հնարավորություն կտա կրթօջախին օգնելու հատկապես երկրի տնտեսական դժվար պայմաններում:

Հայ ճեմարանի անցած ուղու կարեւոր դրվագները՝ տեսանյութում: