կարևոր
2168 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-07 19:46

Նիկոլ Փաշինյանը զորամասում մասնակցել է նոր ճաշարանի բացմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մարտի 7-ին, մասնակցել է զորամասերից մեկում նոր ճաշարանի բացմանը:

Փաշինյանն ասաց, որ այս զորամասն արդեն 43-րդն է, որն անցել է նոր կարգով սնունդ մատակարարելուն:

«Սա առաջին զորամասերից մեկն էր, որ անցնում էր սնունդի մատակարամանը եւ ամռանը այցելության ժամանակ ասացինք, որ այս ճաշարանի նորոգված տարբերակով պետք է անցնենք այս ձեւով սնունդի մատակարարմանը»,-ասաց նա:

ՀՀ Պաշտպանության նախարարն էլ նշեց, որ  ձեռք բերված տեխնիկական միջոցները պատկանում են ՀՀ Զինված ուժերին: