կարևոր
2216 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-07 19:56

Թուրքիայի առափնյա պահակությունն արգելել է փախստականներին Էգեյան ծովով ԵՄ անցնել

Թուրքիայի առափնյա պահակությունն արգելել է փախստականներին Էգեյան ծովով ԵՄ անցնել

Թուրքիայի առափնյա պահակությունը արգելել է փախստականներին Էգեյան ծովով անցնել Եվրոպական միության երկրներ՝ կապված նրանց անվտանգության սպառնալիքի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրության հետ կապված՝ փախստականներին արգելվում է Էգեյան ծովով անցում կատարել, քանի որ տվյալ երթուղին սպառնալիք է ներկայացնում նրանց անվտանգությանը»,- առափնյա պահպանության հայտարարությունն է մեջբերում NTV-ն։

Նախօրեին թուրքական առաջնորդը հեռախոսային քննարկումներ էր ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ, որոնց ընթացքում Էրդողանը հայտնել էր «փախստականների հարցերով Թուրքիայի եւ ԵՄ-ի համաձայնագիրը վերանայելու անհրաժեշտության մասին», քանի որ այն «չի կատարվում»։

Բացի այդ, սպասվում է, որ մարտի 9-ին Թուրքիայի նախագահը կմեկնի Բրյուսել՝ սիրիացի փախստականների շուրջ իրավիճակի հետ կապված։