կարևոր
2324 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-07 19:35

Ատելության խոսքի քարոզ՝ Երևանում․ «Այո»-ի կողմը պնդում է, որ առնչություն չունի աղմուկ բարձրացրած պաստառի հետ

Ատելության խոսքի քարոզ՝ Երևանում․ «Այո»-ի կողմը պնդում է, որ առնչություն չունի աղմուկ բարձրացրած պաստառի հետ

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել Երեւանում գտնվող մի շինության լուսանկար, իսկ աղմուկի պատճառը շենքի վրա փակցված սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» կողմը քարոզող պաստառն է:

Ըստ պաստառի հեղինակների «Ոչ» քարոչական կողմին խրհրդանշում է դոլարի նշանը, բայց առավել քննադատվածը՝ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների անվանումների առջեւ նկարված կմախքն է: Նշված կուսակցություների անդամներն ու ֆեյսբուքյան շատ այլ օգտատերեր այս երեւույթը գնահատել են որպես ատելության խոսքի դրսեւորում եւ կոչ արել հեղինակներին պատասխանատվության ենթարկել:

«Այո» քարոզչական կողմից առաջին արձագանքը իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից էր, վերջինը շտապել է հերքել, որ Այո-ի կողմը որեւէ կապ ունի շինության եւ դրա վրա փակցված պաստառի հետ: Գաբրիելյանը պնդել է, որ այդ շենքում «Այո»-ն շտաբ չունի: Հերքումը տարածվել է նաեւ «Այո»-ի ֆեյսբուքյան էջում: