30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Ազգային ժողովում իմքայլական պատգամավոր Գեւորգ Պապոյանի ու Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորների միջեւ վիճաբանությունից հետո Պապոյանը փորձել է Վիքիպեդիայում մի քանի անգամ խմբագրել իր մասին հոդվածը:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի պնդմամբ Պապոյանը փորձել է իր կենսագրական տվյալներից հեռացնել նախկինում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ լինելու մասին տեղեկությունը: Վիքիպեդիան, սակայն, չի թույլատրել պատգամավորին խմբագրում կատարել՝ այն որակելով որպես «վանդալիզմ»:
«Դա վանդալիզմ է իր կենսագրության, ԱԺ բարձր ամբիոնի եւ քաղաքացու նկատմամբ»,- գրել է Խաժակյանը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ Գեւորգ Պապոյանը Լուսավոր Հայաստանի անդամներին մեղադրել է նախկին իշխանությունների օրոք բարձր պաշտոններ զբաղեցենլու մեջ: Էդմոնք Մարուքյանն էլ իր հերթին Պապոյանին է մեղադրել 18 տարեկանում հանրապետական կուսակցությանն անդամակցելու համար:
Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութի միջոցով մեկնաբանել է Գևորգ Պապոյանի գործողությունները։