կարևոր
1379 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-07 18:05

Իրանի նորընտիր պատգամավորը մահացել է կորոնավիրուսից

Իրանի նորընտիր պատգամավորը մահացել է կորոնավիրուսից

Իրանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է այդ երկրի խորհրդարանի նորընտիր պատգամավոր Ֆաթեմեհ Ռահբարը: Լուրը հայտնում է shantnews.am-ը՝ հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ռահբարի մոտ կորոնավիրուսային վարակը հաստատվել էր օրեր առաջ, դրանից հետո նա հոսպիտալացվել էր Թեհրանի հիվանդանոցներից մեկում:

Սակայն նրա վիճակն աստիճանաբար վատթարացել էր, նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Իրանում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին Ֆաթեմեհ Ռահբարը մասնակցել է Իսլամական կոալիցիոն կուսակցությունից: