կարևոր
1818 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-07 17:46

Հրդեհ՝ Մրգաշեն գյուղի մոտակայքում.այրվել են 1000-ից ավելի անվադողեր

Հրդեհ՝ Մրգաշեն գյուղի մոտակայքում.այրվել են 1000-ից ավելի անվադողեր

Մարտի 7-ին, ժամը 14:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այրվում են մոտ 1000-ից ավելի անվադողեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին: