08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Մարտի 7-ին Պեմզաշենում պաշտոնապես բացվեց հյուրատուն, որն իր ձևաչափով բացառիկ է: Գյուղն ունի հրաբխային խարամ, վարդագույն և կարմիր տուֆի պաշարներ, որոնք շահագործվում են:
Տարածաշրջանում զբաղվում են բնական շինանյութերի արդյունահանմամբ: Քարը որպես ստեղծագործություն ներկայացնել և զբոսաշրջիկների համար կազմակերպել վարպետության դասեր, Հայաստանում առաջին անգամ է առաջարկվում: Սա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ նաև արհեստների պահպանման նպատակ ունի՝ տեղում կազմակերպվում են նաև չեչիլ պանիրի, քարե թռչնատառերի, ինչպես նաև չրերի պատրաստման վարպետության դասեր: Նախաձեռնություն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում:
«Շիրակի մարզն ունի գյուղական զբոսաշրջության զարգացման բոլոր նախադրյալները: Սա ծրագրի աջակցությամբ Շիրակի մարզում իրականացվող արդեն 4-րդ նախագիծն է, որը հաջողությամբ է պսակվում»,-բացման ժամանակ նշել է ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը։
Արագածի արևմտյան ստորոտում տեղակայված գյուղն ունի զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ: Այս մասին իր խոսքում նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Երկար տարիներ քննարկվում էր ու թվում էր, թե այս տարածաշրջանի զարգացումը պետք է շատ դժվար խնդիր լիներ, բայց այսօր եղած պոտենցիալը շատ լավ առավելությունների է վերածվելու մեր համայնքների զարգացման համար: Միջավայրը յուրահատուկ է թե՛ հանգստի պայմաններով, թե՛ ստեղծագործական մոտեցումով: Վստահ եմ՝ Պեմզաշենում ունենալու ենք լավ տուրիստական հոսք և այս հոսքը վարակիչ է լինելու ոչ միայն այս, այլ նաև մյուս բնակավայրերի համար»,-ասել է Տիգրան Պետրոսյանը: