կարևոր
1918 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-07 16:58

Պուտինը Նազարբաևի հետ քննարկել է սիրիական ճգնաժամը

Պուտինը Նազարբաևի հետ քննարկել է սիրիական ճգնաժամը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարաբևը հեռախոսային զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամը, ինչպես նաև Նազարբաևի` Մոսկվա կատարալիք այցը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Քննարկվել են Նուրսուլթան Նազարբաևի Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի վերաբերյալ մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել նաև սիրիական ճգնաժամի կարգավորման թեմային», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։ 

Ղազախստանի առաջին նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին նշել է, որ «զրուցակիցները կարծիքներ են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցերի` այդ թվում սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ վերջերս տեղի ունեցած ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքների մասին: