Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 101 հազարը, 3500 մարդ մահացել է հիվանդությունից։ Միայն Իրանում գրանցվել է 5823 դեպք, զոհերի թիվը մեկ օրում աճել է 21-ով ՝ հասնելով 145-ի, ապաքինվել է 1669 մարդ։ Թվային տվյալները հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել է Մալթայում։ Հաղորդվում է, որ հիվանդը 12-ամյա իտալացի է: Պարբերականի տեղեկություններով ՝ աղջիկը ծնողների հետ Մալթա է եկել Իտալիայի հյուսիսից: Հինգշաբթի նա իրեն վատ է զգացել, որից հետո ծնողները կապվել են իշխանությունների հետ: Նշվում է, որ Իտալիա ժամանելուց անմիջապես հետո աղջիկը և նրա ծնողները մնացել են տանը կարանտինում ՝ առողջապահական խորհրդի որոշման համաձայն: