կարևոր
1036 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-07 15:07

Նոր կորոնավիրուսի ախտանշաններում փոփոխություններ են նկատվում

Նոր կորոնավիրուսի ախտանշաններում փոփոխություններ են նկատվում

Չինաստանում մասնագետները հայտնաբերել են, որ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանիշները ներկայում ավելի նվազ բացահայտ են լինում վարակակիրների մոտ։ Վիրուսը մուտացիայի է ենթարկվել, և դրա հայտնաբերումն ավելի դժվար է դառնում թույլ արտահայտվող ախտանշանների հետևանքով։

Բժիշկները ուսումնասիրել են վարակակիրների երկու խմբի` մեկը վարակվել է հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում, մյուսը՝ հունվարի 23-29-ը։ Երկու խմբի մոտ էլ եղել են հիմնական ախտանշանները՝ ջերմություն, մկանների ցավեր, թուլություն, քրտնարտադրություն և այլն։ Սակայն ավելի ուշ վարակվածների մոտ այդ ախտանշանները ավելի թույլ են արտահայտված եղել։ «Կորոնավիրուսի նոր տեսակը կարող է աստիճանաբար ձևափոխվել ու վերածվել գրիպի նման վիրուսի»,- այսպիսի եզրակացության են եկել այդ մասնագետները։

Հիշեցնենք, որ ներկայում շրջանառվող տեսակետի համաձայն՝ վիրուսի առաջին «S» տարբերակը նվազեցնում է իր տարածումը, իսկ ավելի ուշ հայտնված և ավելի ագրեսիվ «L» տարբերակը ավելի շատ թվով մարդկանց մոտ է հայտնաբերվում։