կարևոր
2102 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-07 14:36

Ծովակ համայնքի բնակիչները պահանջում են բարեկարգել ճանապարհները

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները պահանջում են բարեկարգել իրենց ճանապարհները:

Փողոց փակած ծովակցիներից մեկը պարզաբանել է. «Նախարարը եկել է գյուղ, ասել՝ ճանապարհ մի փակեք, հանգիստ եղեք, մայիսի 5-ին Ծովակ համայնքի աճուրդը հայտարարվում է, լրիվ պատրաստ է, հաշվեք ասֆալտը կա, ուրիշ հարց ունե՞ք: Ուրիշ հարցեր սկսեց ժողովուրդը տալ, էդ մայիսի աճուրդը չեղավ, հետո էլ ով ասես եկավ, այս տարի ասացին՝ էս տարվա ծրագրով կա, 100 տոկոս լինում է: Երկու օր առաջ Պապիկյանն ասաց, թե որ համայնքներն են ասֆալտապատվելու նախատեսված 224 կմ-ի մեջ, Ծովակ համայնքը չկա, հիմա էլ ասում են՝ VTB բանկը վարկ չի տալիս, այսքան խաբելով կլինի՞»:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում: