կարևոր
1264 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-07 14:32

Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց

Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց

Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1700 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: