17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մարտի 7-ին հրավիրել է ընդլայնված ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել 2020թ. բանակային ուսումնական տարվա պատրաստության պլանով նախատեսված ընթացիկ ու առաջիկա անելիքներին, որոնց վերաբերյալ ներկաները համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել բանակի հրամանատարի կողմից:
Ընդլայնված խորհրդակցությանը քննարկվել են նաև զորքերի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող խնդրահարույց մի շարք թեմաներ, որոնց լուծման արդյունքում նկատելի աճ կապահովվի մեր երկրի պաշտպանական համակարգի հետագա կատարելագործման ուղղությամբ: