Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար, երկրի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հենց վարակակիրը՝ Նիկոլոզ Գամկրելիձեն: Նա նշել է, որ շփվել է բժիշկներից մեկի հետ, որի մոտ Իտալիայից վերադառնալուց հետո կորոնավիրուս էր հայտնաբերվել: Հավելելով, որ իր հիվանդության մասին հայտնում է, քանի որ դրա մեջ ամոթալի ոչինչ չկա, և պետք չէ խուճապի մատնվել:
«Վստահ եմ՝ եթե ավելի համախմբված լինենք, մեր երկիրը շատ շուտով կհաղթահարի այս մարտահրավերը»,- գրել է նա: