կարևոր
2099 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-07 14:05

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երեք ավագ անդամներ են կալանավորվել

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երեք ավագ անդամներ են կալանավորվել

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երեք ավագ անդամներ են կալանավորվել: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Նրանցից երկուսը բավականին ազդեցիկ անձինք են: Մեկը թագավորի ամենափոքր եղբայրն է՝ արքայազն Ահմադ իբն Աբդուլ Ազիզը, մյուսը՝ թագավորության նախկին գահաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Նաիֆը, որը տարիներ առաջ եղել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարը, սակայն 2017թ. թագաժառանգի որոշմամբ ազատվել է աշխատանքից:

Կալանավորման պատճառները հայտնի չեն: Բայց ենթադրվում է, որ կալանավորման հրամանը թագավորության դե ֆակտո ղեկավար, թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանն է տվել: