Չինաստանը հաստատեց կորոնավիրուսի արագ ախտորոշման համար նոր թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս 29 րոպեում ստանալ ախտորոշման արդյունքները: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Համակարգը, որը մշակվել է մի խումբ հետազոտողների կողմից , կարող է օգտագործվել՝ կլինիկական դեպքերի ախտորոշման, վարակի կասկածելի դեպքերի և բարձր ռիսկային սքրինինգի համար: Այն արդեն փորձարկվել է Ուհան քաղաքում, որոշակի քանակ էլ հանձնվել է Իտալիային, Ավստրիային և Նիդեռլանդներին:
ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում վարակվածների թիվը գերազանցում է 80 հազարը, մահացել է 3070-ը, բուժվել է ավելի քան 55 հազար մարդ:
ՉԺՀ-ից դուրս մահացածների թիվը հասել է 335-ի։
Մոսկվայում էլ ՝ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հանձնարարականով սկսվել են ժամանակավոր ինֆեկցիոն բժշկական կենտրոնի նախագծման ուղղությամբ աշխատանքները: Կենտրոնը կկառուցվի ամենաարդիական տեխնոլոգիաների հիման վրա և հագեցած կլինի առաջատար բժշկական սարքավորումներով: