կարևոր
1491 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-07 13:45

Սպանվել է Ադրբեջանի զինծառայող. «Ռազմինֆո»

Սպանվել է Ադրբեջանի զինծառայող. «Ռազմինֆո»

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ մարտի 7-ին Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev El­tun Elman oğlu): Այս մասին տեղեկացնում է «Ռազմինֆո»-ն:

Նշվում է, որ միջադեպի վայր է գնացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: Հավելենք, որ այդ ուղղությամբ վերջին 2 շաբաթվա ընթացքում սա ՊՍԾ-ի արդեն 3-րդ կորուստն է:

Հիշեցնենք նաև, որ երեկ՝ մարտի 6-ին, ադրբեջանական կողմը կրկին նույն ուղղությամբ ձեռնարկել էր նաև դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն ձախողել էր և հետ էր մղվել ելման դիրքեր։

Հունվարի 1-ից մինչ օրս «Ռազմինֆոյին» բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 13 կորուստ։