կարևոր
1076 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-07 13:26

Փրկարարները մարել են Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 7-ին, ժամը 10:44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի վերջնամասում՝ դաշտերում, այրվում է խոտածածկ տարածք: Լուրը հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այրվել են հողամասի խոտածածկույթը (մոտ 4 քմ) և երկաթյա վագոն-տնակի (մոտ 7 քմ) փայտյա երեսպատումը՝ ամբողջությամբ: