ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավը հայց է ներկայացրել CNN հեռուստաալիքի դեմ։ Նրանք լրատվամիջոցին մեղադրում են 2020 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված Ռուսաստանի օգնությանը դիմելու մասին «սուտ եւ վարկաբեկող» հայտարարություններ կատարելու մեջ հրապարակման համար, հայտնում է Fox News կայքը։
«Բողոքում նշված է, որ CNN-ը հրապարակման պահին իրազեկված էր սուտ տեղեկության մասին, սակայն դա արել է դիտավորյալ, որ վնասի արշավը եւ ընթերցողներին մոլորության մեջ գցի: CNN-ի, The New York Times-ի եւ The Washington Post-ի դեմ հայցերը պետք է հրատարակիչներին ստիպեն պատասխանատվություն զգալ իրենց հապճեպ սուտ հայտարարությունների համար, ինչպես նաեւ պարզել ճշմարտությունը»,- Fox News-ին ասել է նախընտրական արշավի շրջանակում Թրամփի խորհրդական Ջեննա Էլիսը: