3423 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-07 11:52

Փաշինյանը բարկացավ. առողջ տղամարդը կգա՝ առողջ տղամարդուց բան կխնդրի՞ (Տեսանյութ)

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրաքվեի համար քարոզարշավ է իրականացնում Լոռու մարզում:

Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ մի տղամարդ է մոտեցել և վարչապետի մոտ իր՝ դոմիկում ապրելու հարցը բարձրացրել: Վարչապետն էլ հակադարձել է.

«Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, վարչապետը պիտի գա՝ քո համար տուն սարքի՞, գնա աշխատի՛, փող ունեցի, տուն սարքի»: Մի քիչ էլ արժանապատվության հարց է: Առողջ տղամարդը կգա՞ առողջ տղամարդուց բան կխնդրի: Մեր հացի հարցը լուծել ենք չարչարվելով, չեմ ասում պալատներ ենք սարքել, բայց երրորդ մասում իմ համար երեք սենյականոց տուն եմ սարքել»,- ասել է Փաշինյանը: