կարևոր
1912 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-07 12:13

Թրամփը պաշտոնանկ է արել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Միկ Մալվանիին

Թրամփը պաշտոնանկ է արել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Միկ Մալվանիին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելի պաշտոնանկ է արել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Միկ Մալվանիին՝ այս պաշտոնում նշանակելով կոնգրեսական եւ իր վաղեմի դաշնակից Մարկ Մեդոուզին: Այս մասին նախագահն հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: 

«Ուրախությամբ հայտարարում եմ, որ կոնգրեսական Մարկ Մեդոուզը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Ընդ որում՝ նա նաեւ հայտնել է Մալվանիի նոր նշանակման մասին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև գործող ղեկավար Միկ Մալվանիին աշխատակազմում լավ ծառայության համար: Նա կդառնա Հյուսիսային Իռլանդիայում ԱՄՆ հատուկ դեսպանորդը»,- հավելել է Դոնալդ Թրամփը: