կարևոր
1311 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-07 11:36

Դաժան ծեծի ենթարկված և կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը բողոքի ակցիա է իրականացնում «Մուրացան» հոսպիտալի դիմաց․ուղիղ

Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։

Նրա բողոքի պատճառը իր որդուն դաժան ծեծի ենթարկողներից մեկի՝ դատարանի որոշմամբ ազատ արձակվելն է։

Արա Մխիթարյանի հայրը երեկ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ նշելով, որ եթե մինչև վաղը ժամը 11-ը Վայոց Ձորի մարզպետը և մյուս մեղավորները չկալանավորվեն, կոմայի մեջ գտնվող իր տղային կտանի Կառավարության մոտ։

Նշենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: