Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։
Նրա բողոքի պատճառը իր որդուն դաժան ծեծի ենթարկողներից մեկի՝ դատարանի որոշմամբ ազատ արձակվելն է։
Արա Մխիթարյանի հայրը երեկ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ նշելով, որ եթե մինչև վաղը ժամը 11-ը Վայոց Ձորի մարզպետը և մյուս մեղավորները չկալանավորվեն, կոմայի մեջ գտնվող իր տղային կտանի Կառավարության մոտ։
Նշենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: