կարևոր
1817 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-07 11:45

Իլոն Մասկը կորոնավիրուսի պատճառով աշխարհում առաջացած խուճապը «հիմար» է անվանել

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով աշխարհում առաջացած խուճապը հիմար է անվանել: Այդ մասին գրել է իր թվիթերյան էջում:

Որոշ օգտատերերի Մասկի գրածը վրդովվեցրել է: Նրանք հիշեցրել են, որ Մասկը չի կարող այդպես արտահայտվել, քանի որ գիտության մարդ է համարվում: Մյուսները խորհուրդ են տվել միլիարդատիրոջը գրել այն մասին, որ պետք է ձեռքերը լվանալ օճառով, քանի որ իրեն հազարավոր մարդիկ են հետևում։