կարևոր
1858 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-07 11:14

Իտալիայում 24 ժամվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով 49 մարդ է մահացել

Իտալիայում 24 ժամվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով 49 մարդ է մահացել

Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով Իտալիայում 24 ժամում մահացել է 49 մարդ. երկրում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 197-ի: Ներկայում վարակվածների ընդհանուր թիվը 3916 է, ապաքինվել է 523 մարդ: Այս մասին ուրբաթ հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին, գրում է BBC-ն:

Այսպիսով` երկրում վարակի բռնկման սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը 4636 է. այս թիվը ներառում է թե՛ մահացածների, թե՛ ապաքինվածների, թե՛ վարակակիրների թիվը:

Իտալիայի կառավարությունը որոշել է փակել երկրի բոլոր ուսումնական հաստատությունները մինչև մարտի 15-ը: Հնարավոր է, որ այս ժամանակահատվածը երկարաձգվի: