Ուրբաթ Facebook-ը հայտարարել էր նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի բռնկմանը օգտատերերի արձագանքի դեմ իր պայքարի շրջանակում բժշկական դիմակի վաճառքի գովազդի առաջիկա արգելքի մասին։ Լուրը հայտնում է CNBC-ն:
Ընկերության արտադրանքի կառավարման տնօրեն Ռոբ Լեդեռնը այս փոփոխության մասին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք արգելում ենք բժշկական դիմակների վաճառքը եւ առեւտրային հայտարարությունները: Մենք ուշադիր հետեւում ենք COVID-19-ի հետ կապված իրավիճակին եւ մեր քաղաքականության մեջ անհրաժեշտ թարմացումներ կկատարենք, եթե նկատենք մարդկանց, որոնք փորձում են օգտվել այս արտակարգ իրավիճակից: Մենք այս փոփոխությունը կսկսենք կիրառել մոտակա օրերին»,- նշել է Լեդեռնը:
«Մատակարարումները քիչ են, գները՝ բարձր, եւ մենք դեմ ենք մարդկանց, որոնք օգտվում են այս արտակարգ իրավիճակից»,- իր հերթին հայտարարել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին: