կարևոր
2074 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-07 09:52

Եվրոպայի խորհրդի Ստրասբուրգյան նստաշրջանը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Եվրոպայի խորհրդի Ստրասբուրգյան նստաշրջանը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Եվրոպայի խորհրդի 38-րդ նստաշրջանը հյուրընկալող երկրում` Ֆրանսիայում և նրա հարևան երկրներում կորոնավիրուսի բռնկման պատճառով խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը չեղարկել է ԵԽ 38-րդ նստաշրջանը, որը պետք է տեղի ունենար մարտի 17-19-ին Ստրասբուրգում: Այս մասին տեղեկացնում է խորհրդի պաշտոնական կայքէջը։ 

Չեղարկվել են նաև բոլոր նիստերն ու միջոցառումները, որը պետք է տեղի ունենային այս շաբաթ Ստրասբուրգում:

Այս որոշումն ուղղված է Կոնգրեսի 47 ազգային պատվիրակությունների անդամների, հրավիրված անձանց, քարտուղարության և այլ մարդկանց առողջության պահպանմանը, ինչպես նաև կորոնավիրուսի տարածումը կանխելուն և բխում է անդամ-պետությունների առողջապահական մարմինների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրություններից ու Եվրոպայի խորհրդի քաղաքականությունից: