23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Դանիայի ֆուտբոլի առաջնության մարտի բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսատեսի: Այս որոշումն ընդունել է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Մինչ այդ, Դանիայի կառավարությունը կոչ էր արել չանցկացնել կամ հետաձգել բազմամարդ բոլոր միջոցառումները: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան էլ որոշել է խաղերը չհետաձգել, այլ անցկացնել դատարկ մարզադաշտերում՝ մեկնաբանելով, որ այդ կերպ ֆուտբոլիստներին վտանգ չի սպառնում: Ըստ վերջին տեղեկությունների՝ Դանիայում կորոնավիրուսի 10-ից ավելի դեպք է գրանցվել:
Նշենք, որ կորոնավիրուսով վարակվել է Դանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներից մեկը: