կարևոր
1980 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-07 09:05

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3070-ի. ԱՀԿ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3070-ի. ԱՀԿ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 99-ով և այժմ կազմում է 80 651 մարդ: Նախորդ օրվա կտրվածքով՝ մահացել է 28 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել 1678-ը: Այս մասին հայտնում է տեղի առողջապահության նախարարությանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ընդհանուր առմամբ՝ հիվանդանոցներից դուրս է գրվել 55 404 մարդ: Վարակվածներից 5489-ի վիճակը շարունակում է մնալ ծանր: Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 3070-ի»,- ասվում է հայտարարության մեջ:

Առողջապահության համաշխարհային կոմիտեի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը հայտրարել է, որ եթե կորոնավիրուսն ամռանն անհետանա, ապա դա կլինի ճակատագրի նվեր, սակայն կարիք չկա իրադարձությունների նման սցենար հորինել, քանի որ դրանք կլինեն սին հույսեր: