կարևոր
2306 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-06 21:57

Ոստիկանները բերման են ենթարկել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոցներ նետած անձանց

Ոստիկանները բերման են ենթարկել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոցներ նետած անձանց

ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները մարտի 5-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ քրեակատարողական հիմնարկի մոտից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրենց «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 36 և 46 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը` Ջրվեժ գյուղի, մյուսը ՀՀ մայրաքաղաքի բնակիչ է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 22.20-ին, նշված քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջանկյալ հատվածում քրեակատարողական հիմնարկի տարածք են նետել փաթեթ, որի մեջ եղել են յուրահատուկ հոտով, կանաչավուն կանեփանման և սպիտակ փոշենման զանգվածներ:

Դեպքի վայրի զննությամբ զանգվածները հայտնաբերվել են:

Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: