ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 6-ին, ժամը 14:04-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հրաձգարանին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 17:39-ին: «Տանձուտ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ և մացառուտ, ջերմահարվել՝ 70 սոճի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թվով 10 փրկարար ծառայող և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2 աշխատակից: