27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Մարտի 6-ին, ժամը 16:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի թիվ 9 տան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ավան 6-րդ փողոցի թիվ 5 տան մոտակայքում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային: «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ջուլիետա Ղ.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելն ավտոմեքենան հոսանքազրկվել է: